Ռուսաստանի դեսպանատունն Ադրբեջանում մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Լ. Ս. Ֆիլիմոնովի հայտարարությունը
Ռուսաստանի դեսպանատունն Ադրբեջանում ստիպված է եղել մեկնաբանել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Լ. Ս. Ֆիլիմոնովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի տարածքը օկուպացված։ Ռուսաստանի դեսպանատունը նշել է, որ ԶԼՄ–ն անտեղի է վերարտադրել Ֆիլիմոնովի խոսքերը, ինչն էլ ստեղծել է թյուր պատկերացում այդ հարցում Ռուսաստանի կողմնորոշման մասին։ Այս մասին հայտնում է «vesti.az»–ը։
Հիշեցնենք, որ երեկ Լ. Ս. Ֆիլիմոնովը հայտարարել էր լրագրողներին. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում չի կարելի շտապել։ Աշխարհում շատ են եղել նման հակամարտություններ։ Իհարկե, մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղը որպես օկուպացված տարածք։ Սակայն այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է քաջ համբերություն։ Դա բազմիցս նշել է նաև Ռուսաստանի ղեկավարությունը»։